Վաղվանից՝ մայիսի 20-ից, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) արդեն հնարավոր է հանձնել PCR (ՊՇՌ) թեստ:
Մինչ օրս Ախալքալաքի ՀԱԿ-ում PCR թեստ կատարում էին միայն մարդկանց որոշակի կատեգորիաների համար` ուսուցիչների, ոստիկանների, հրշեջների և տաքսու վարորդների: Մարդկանց այս կատեգորիաների համար թեստը կատարվում էր անվճար: Սակայն մայիսի 20-ից սկսած, բոլորը ՀԱԿ-ում կարող են վճարովի PCR թեստ հանձնել:
ՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սիրուշ Տոնականյանի խոսքով, վաղվանից արդեն նրանք իրավունք ունեն բոլոր ցանկացողների համար իրականացնել PCR թեստ:
«Մարդիկ միշտ գալիս էին մեզ մոտ և խնդրում կատարել PCR թեստ, ցանկացողները շատ էին, հատկապես նրանք, ովքեր հատում էին կամ ուզում էին հատել սահմանը, որպեսզի Ախալցիխե չգնային, մենք մերժում էինք նրանց, բայց հիմա մենք «Թայմ» ՍՊԸ-ի ախտորոշիչ լաբորատորիայի հետ ստորագրել ենք համաձայնագիր, և վաղվանից մենք արդեն կարող ենք մեր մոտ թեստ կատարել », – ասում է Սիրուշ Տոնականյանը:
Եթե անհրաժեշտ է PCR թեստի պատասխանը ստանալ 5 ժամում, ապա պետք է վճարել 130 լարի, իսկ եթե հնարավոր է սպասել 12-ից 24 ժամ, ապա այն արժե 110 լարի:
Պացիենտը գումարը վճարում է ТВС բանկում: