Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ/Վրացստատ), այս տարվա առաջին 4 ամսվա արտահանման մակարդակն աճել է 19,6%-ով և կազմել շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ներմուծումն աճել է 10,1%-ով՝ կազմելով 2,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Այս տարվա ապրիլին արտահանումն աճել է 156 միլիոն ԱՄՆ դոլարով (70%)՝ համեմատած 2020 թվականի ապրիլի հետ: Արտահանումն ապրիլին կազմել է 378,3 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ ապրիլին կոկորդ համաճարակի հետ կապված՝ Վրաստանում համընդհանուր արգելափակում էր գործարկվել, բիզնեսի շատ ոլորտներ փակվել էին: Բացի այդ, փակվել էին երկրի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմանները, այնուամենայնիվ, 2021 թվականի ապրիլին արտահանումը գերազանցել է 2019-ի համապատասխան ժամանակահատվածը: 2019 թ.-ի ապրիլին արտահանումը կազմել է 311 մլն ԱՄՆ դոլար: