Սամցխե-Ջավախը այն տարածաշրջանների թվում է, որտեղ գրանցվել է ամենից շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Ըստ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների 2008-2015 թվականներին Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 2159 մարդ, 33026-ը ստացել է վնասվածքներ:

2014 թվականի տվյալների համեմատ, 2015-ի (հունվար-հունիս ամիսներին) ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Վրաստանում մեծացել է 37 %-ով:
2014թ. առաջին կեսին ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 180 մարդ, 3 635-ը ստացել է վնասվածքներ , 2015 թվականի վեց ամիսների ընթացքում մահացել է 284 մարդ, 4 130-ը ստացել վնասվածքներ:

2015 թվականի վիճակագոությունը ցույց է տալիս որ, ամենամեծ ցուցանիշը վերջին 7 տարում գրանցվել է այս տարի:
Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում Սամցխե-Ջավախքում մահացել է 41 մարդ, 446-ը ստացել է վնասվածքներ:

Վթարների արդյունքում մահացել է 71 հետիոտն, որոնցից մեծամասնությունը 41-60 տարեկան էին: Գրանցվել է 70 ճանապարհատրանսպորտային պատահար մոտոցիկլավարների մասնակցությամբ, որի արդյունքում վնասվել է 87 մարդ, 3-ը մահացել:

Փորձագետների կարծիքով, ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառ են հանդիսանում` արագության գերազանցումը, գծի սխալ հատումը և ալկոհոլային ազդեցության տակ գտնվելը, հաղորդում է apsny.ge. կայքը:

Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների միության գնահատականով, ճանապարհատրանսպորտային պատահարները առաջանում են պարեկային ոստիկանության խախտումների նկատմամբ ոչ տեղին և անբավարար արձագանքի պատճառով, միջքաղաքային տրանսպորտի տեխնիկական թերությունների պատճառով, ճանապարհային անվտանգության ռազմավարության բացակայության և պետական սխալ քաղաքականության պատճառով: