Ըստ գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեի 2019-2020 ուսումնական տարվա ավարտին, շուրջ 200 հանրային դպրոցի 4-րդ և 6-րդ դասարանի աշակերտները կհանձնեն քննություններ Վրաց լեզու և մաթեմատիկա առարկաներից:
«Որպես կանոն կարող ենք հաշվել, որ եթե երեխան կարող է լավ կարդալ-գրել և լավ է զարգացած նրա քանակական մտավոր ունակությունները, ավելի լավ է սովորում մնացած առարկաները: Հետևաբար մենք սկսում ենք այս երկու առարկայով և չեմ բացառում, որ հետո ավելացնենք օրինակ՝ բնագիտությունը: Ինչպես նաև թեստավորում է նախատեսվում 10-րդ դասարանում, սակայն ոչ այս ուսումնական տարում: Այս ուսումնական տարում կանցկացնենք փորձնական ծրագիր 4-րդ և 6-րդ դասարաններում։ Հաջորդ տարի ուզում ենք մասշտաբային տեղափոխվել տարրական դասարաններ։ Ինչպես նաև հաջորդ տարվանից ուզում ենք փորձնական ծրագիր անցկացնենք 10-րդ դասարանցիների համար»,- հայտարարել է Գորգոձեն: