Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկու անձանց` մեծ քանակությամբ կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով:
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից InterpressNews-ին հաղորդել են, որ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Թուրքիայի Հանրապետությունից ներկրել են և իրացրել Աջարիայի շրջանում 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ:
Նրանց տեղեկությունների համաձայն, ձեռնարկված հետաքննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 10000 ԱՄՆ դոլարի չափով կեղծ թղթադրամներ:
«Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-10 տարի ժամկետով», – նշվում է հաղորդագրության մեջ: