Վրաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց վրա ազդել է COVID-19 համավարակը, կօգտվեն Համաշխարհային բանկի տրամադրած 85 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությունից:
Այս որոշումը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից: Համաշխարհային բանկի տվյալներով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին (MSMEs) աջակցելու նոր նախագիծը նպատակ ունի խթանել բիզնեսը և ստեղծել աշխատատեղեր:
«Շեշտը դրվելու է այն հիմնական հմտությունների բացահայտման վրա, որոնք անհրաժեշտ են տնտեսության կարևոր ճյուղերում թվայնացման և կայունության ջանքերը COVID-19-ի նկատմամբ բարձրացնելու համար, մասնավորապես հատուկ ուշադրություն հատկացնելով կին-ձեռներեցների կարիքներին, կլիմայի փոփոխություններին և «կանաչ» տնտեսությանը:
Վրաց ժողովրդին օգնելու նպատակով գործարկված այս նախագիծը Համաշխարհային բանկի աջակցության լայն ծրագրի մաս է կազմում և երրորդ վարկային գործառնությունն է, որն ուղղված է համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմմանը», – ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ: