Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Սուդանի մայրաքաղաք Խարտումում գտնվող Վրաստանի քաղաքացիները տեղափոխվել են չեզոք գոտի՝ Սուդան-եգիպտական սահմանին։ Նրանց կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։ Առաջիկայում նրանց կտեղափոխեն Եգիպտոս և կուղարկեն Վրաստան։
«Կարելի է ասել, որ մեր դեսպանատների, մեր գործընկերների, ընկերությունների ներգրավմամբ այս տարհանումը հաջողությամբ իրականացվել է, և այս պահին Սուդանում Վրաստանի ոչ մի քաղաքացի չկա։ Բոլորն ապահով կերպով դուրս են բերվել այս երկրից»,- ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին։