2021 թվականի ապրիլին Վրաստան է այցելել 82 519 միջազգային այցելու, ինչը ռեկորդային թիվ է կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր: 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհորդների թիվն ավելացել է 140%-ով:

Ըստ ազգային զբոսաշրջության վարչության վիճակագրության՝ Վրաստանի նկատմամբ ամենաշատ հետաքրքրություն ցուցաբերել են Թուրքիայի բնակիչները։ Հարեւան երկրից ապրիլին ժամանել է ավելի քան 21 000 այցելու, ինչը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

Վրաստան այցելող երկրների թոփ տասնյակը:

Թուրքիա՝ 21 106 այցելու, որը 48 տոկոսով ավելին է, քան անցած տարի,
Իզրայել՝ 10 098 այցելու (+13 925%),
Ռուսաստան՝ 8 518 այցելու (+125%),
Հայաստան՝ 8 331 այցելու (+4%),
Վրաստան՝ 8 253 այցելու (+441%),
Ուկրաինա՝ 5 922 այցելու (+404%),
Ադրբեջան՝ 5 287 այցելու (+107%),
Ուզբեկստան՝ 2 711 այցելու (+293%),
Ղազախստան՝ 1 639 այցելու (+285%),
Բելառուս՝ 1 463 այցելու (+77%):

Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով, ապրիլին Վրաստան այցելած օտարերկրացիների մեծ մասը ճամփորդել է ցամաքով՝ 48 455 մարդ: 33 188 այցելու ինքնաթիռով է ժամանել Վրաստան: Սա ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկսվելուց ի վեր մեկ ամսում օդով ժամանածների թվաքանակով: