2019 թվականին Վրաստանում անհայտ կորածների թիվը կազմում է 195 մարդ: Այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով, 195 անհայտ կորածներից հնարավոր է եղել գտնել 133-ին, նրանցից 10-ը մահացած են եղել: Կենդանի գտնվածներից 4-ը Բելգիայի քաղաքացի է եղել, 2-ը՝ Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հորդանանի:
Անցյալ տարի անհայտ կորածներից ոստիկանությունը չի կարողացել գտնել 16 տարեկանից ցածր, յոթ երեխայի: Բացի այդ, ոստիկանությունը փնտրում է 61 տարեկանից բարձր՝ 12 մարդու, 17-24 տարեկան՝ 5 մարդու, 25-ից 44 տարեկան՝ 25 մարդու և 45-60 տարեկան՝ 13 մարդու:
Վիճակագրության համաձայն՝ 1973 թվականից մինչև 2020 թվականը Վրաստանում անհայտ կորածների թիվը կազմում է 6 հազար, որից հնարավոր է եղել գտնել մոտավոր 5 հազարին:
2018 թվականին Վրաստանում անհայտ կորածի կարգավիճակ է ստացել 167 մարդ: Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, 100-ին գտել են կենդանի, իսկ 15-ին՝ մահացած: