Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 7 դեպք: Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 61-ի, նրանցից 8-ն արդեն բուժվել է: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքում:

Մարտի 23-ի ժամը 20:30-ի դրությամբ, 3 320 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ևս 235 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: