Գազի խոշոր «Գազպրոմ» ընկերության բանակցությունները Վրաստանի հետ տարանցիկ գազի ծավալի մեծացման և Վրաստան գազի հնարավոր մատակարարման մասին առաջացրել են հակասական արձագանքներ Հարավային Կովկասում: Հայաստանը դրանից շահում է, Վրաստանին չի խանգարի լրացուցիչ շահույթ բնական գազի տեսքով, Ադրբեջանը չի ցանկանում կորցնել իր մենաշնորհը:
«Գազպրոմը» իր բանակցությունները Վրաստանի հետ, բացատրում է նրանով, որ բացի Վրաստանի հետ հարաբերություններից բանակցությունները նաև ի օգուտ Հայաստանին են արվում:
«Կարիք չկա մոռանալու, որ բացի Վրաստանի հետ հարաբերություններից, Գազպրոմը նաև ապահովում է գազի մատակարարումը Հայաստան: Ներկա պահիս Գազպրոմը բանակցություններ է անցկացնում Վրաստանի հետ ռուսական գազի տարանցման ծավալի մեծացման մասին», – ասվում է «Գազպրոմի» հայտարարության մեջ:
Իր կողմից Վրաստանը նշում է իր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին:
«Ցանկացած զարգացած երկիր պետք է մտածի իր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի մասին: Այստեղ չի խոսվում միայն Ռուսաստանից գազի մատակարման մասին: Մենք ակտիվորեն աշխատում ենք իրանական ուղղությամբ: Կա ռեալ հնարավորություն, որ իրանական գազ մատակարարվի Վրաստան: Վրաստանը կարող է մեծացնել իր որպես տարանցիկ երկրի պոտենցիալը: Մեզ համար կարևոր է, որպեսզի այս գազատարը լինի ամբողջապես լցված, քանի որ այդ դեպքում մենք կստանանք գազի տարանցման համար ավելի շատ գազ», – հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:
Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս իր դժգոհությունը, մատնանշելով, որ նա Վրաստանին վաճառում է գազը ավելի էժան գնով, քան Ռուսաստանը Հայաստանին, ու նաև այն, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին համարվում է «Գազպրոմի» բաժնետոմսերի 1%-ի տերը: