Գերմանիայում օրինականորեն աշխատանք գտնելու ցանկություն է հայտնել 98 443 մարդ, իսկ 1427 մարդ՝ Իսրայելում: Այս մասին «ԻնտերպրեսՆյուզ»-ին հայտնել են Զբաղվածության խթանման պետական գործակալությունից: Նրանց խոսքով՝ Վրաստանի քաղաքացիների գրանցումը Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի տեղավորման համար հատուկ պորտալում սկսվել է փետրվարի 15-ից, իսկ Իսրայելի դեպքում՝ ապրիլի 12-ից:
Ըստ Զբաղվածության խթանման պետական գործակալության, Գերմանիայի դեպքում հնարավոր է զբաղվել գյուղատնտեսական ոլորտում սեզոնային աշխատանքով, ինչը ենթադրում է տարատեսակ սեզոնային բերքի հավաք: Վրաստանի 5 000 քաղաքացի 3 ամսվա ընթացքում կարող է ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ Գերմանիայի աշխատաշուկայում:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Վրաստանի քաղաքացիները կկարողանան աշխատել երկարաժամկետ խնամքի հաստատություններում որպես օգնականներ:
«Իսրայել ժամանող աշխատնքի ցանկություն հայտնած անձինք կստանան վիզա, որը կգործի մեկ տարվա ընթացքում և կարող է երկարացվել առավելագույնը մինչև 63 ամիս: Որոշվել է նաև աշխատատեղերի քվոտա՝ մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատանքի տեղավորել Վրաստանի 1000 քաղաքացու:
Նշենք, որ ոչ ժամանակավոր օրինական աշխատանքի անցնելու համար գրանցումը հնարավոր կլինի ամբողջ տարվա ընթացքում՝ http://workabroad.moh.gov.ge/ պորտալում», – ասված է տեղեկատվության մեջ: