Այսօր արձանագրված կորոնավիրուսի 1310 նոր դեպքերից մեծամասնությունը գրանցվել է մայրաքաղաքում:

Վրաստանի շրջաններից ամենաշատ դեպքեր գրանցվել են Սամեգրելո-Զեմո-Սվանեթիում՝ 113:

Մայրաքաղաքում վարակակիրների թիվը կազմում է 798: Աջարիայում՝ 85, Իմերեթիում՝ 72, Քվեմո-Քարթլիում՝ 61, Շիդ-Քարթլիում՝ 39, Գուրիայում՝ 27, Կախեթիում՝ 85, Մցխեթա-Մթիանեթիում՝ 18, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիու՝ 4:

Մեր շրջանում՝ Սամցխե-Ջավախքում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք:

Ամբողջ Վրաստանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 18 963 մարդ: