Մայիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 218 681-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 4 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4209 դեպք կա, այլ պատճառով՝ 1036։

Ապաքինվել է ևս 1034 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 203 307 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10 129 է:

Այսպիսով` մայիսի 5-ին կատարվել է 3 434 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1 008 307 թեստ է արվել: