Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրաց գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկություն է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հանդիպելու համար: Այս մասին հայտարարել է անձամբ Թուրքիայի նախագահը:
Նա նշել է, որ մի կողմից Փաշինյանը դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, իսկ մյուս կողմից` հանդիպման է հրավիրում: Էրդողանի խոսքով՝ սա քաղաքական հարց է, որը կարող է վերացնել դժվարությունները Երեւանի և Բաքվի միջև հարաբերություններում:
«Սա մտածելու առիթ է տալիս։ Եթե ցանկանում եք հանդիպել, ապա պետք է դրական քայլեր ձեռնարկել։ Մենք փակ չենք հանդիպումների համար։ Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում ունենալու առաջարկը։ Բայց դրա համար Հայաստանը պետք է ձեռնարկի դրական քայլեր։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան էլ կկարողանա հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի, որի ընթացքում հանդիպել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այցը Բաթումում ավարտվեց երկու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմամբ: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ այդ օրը Փաշինյանը հանկարծակի 3-4 ժամով «անհետացել» է, և ո՛չ վրացական կողմը, ո՛չ Հայաստանի վարչապետի արարողակարգի աշխատակիցները չգիտեն նրա գտնվելու վայրի մասին:
Նման նյութեր:
Այս տարվա ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել: Այս…
26.05.2022 | նորություններ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի…
26.05.2022 | նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
26.05.2022 | նորություններ
Այսօր, մայիսի 26-ին, Վրաստանը նշում է ամենագլխավոր ազգային տոնը` Անկախության օրը:
26.05.2022 | Հասարակություն
Վրաստանի ազգային բանկը 2019 թվականից ի վեր առաջին անգամ սկսել է դոլար գնել՝ ազգային արժույթի լարիի կտրուկ ամրապնդման ֆոնին։
25.05.2022 | Հասարակություն
Վրացական պետական ընկերությունների ճնշող մեծամասնությունը շահավետ չէ, և դրանցից ամենաանշահավետներից է Միավորված ջրամատակարարման ընկերությունը, որի վնասը 2020 թվականին կազմել է 205 մլն լարի, վերջին 5…
24.05.2022 | Հասարակություն
Վրաստանում ռուբլու փոխարժեքն օրեցօր աճում է, ընդ որում՝ համեմատաբար կտրուկ թռիչքներով։ Այսպիսով, մայիսի 23-ի համեմատ այսօր՝ մայիսի 24-ին, լարիի պաշտոնական փոխարժեքով 100 ռուբլին թանկացել է…
24.05.2022 | Հասարակություն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները այսօր առավոտից շրջափակել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը։ Ընդդիմադիր պատմավորները ցանկանում են մտնել ԱԳՆ, սակայն ոստիկանները փակել են մուտքը…
24.05.2022 | Հասարակություն