Հունվարի 29-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 669 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 256 956 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 19 311 թեստավորում, որից 11 681-ը հակամարմինների, 7 630-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 637 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 247 096 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 3 148:
Կարանտինային գոտում է գտնվում 521 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2731 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 322 պացիենտ: