2021 թվականի մայիսի 4-ի դրությամբ՝ Վրաստանում վառելիքի ամենաբարձր գինը գրանցվել է «Wissol» լցակայաններում:
Ըստ վերջին տվյալների, «SOCAR» լցակայաններում մեկ լիտր «ռեգուլյար» տիպի վառելիքը 2,71 լարի է, ինչը 0,11 լարիով պակաս է նույն տեսակի վառելիքի արժեքից, քան «Wissol» լցակայաններում: «Wissol»-ի բենզալցակայաններում «եվրոռեգուլյար» վառելիքի գինը 2.82 լարի է:
«Ռեգուլյար» տիպի վառելիքի գները նույնպես զգալիորեն աճել են «Gulf» (2.79) և «Rompetrol» (2.76) բենզալցակայանների դեպքում:
Ինչ վերաբերում է Super վառելիքին, ապա այս դեպքում ինչպես «Wissol», այնպես էլ «SOCAR» լցակայաններում գները ռեկորդային բարձր մակարդակի վրա են և մեկ լիտրի դիմաց կազմում են 2,99 լարի:
Դիզելային վառելիքի գները նույնպես բարձրացել են: Մասնավորապես, եվրո դիզելի գինը «SOCAR»-ում 2.80 լարի է, իսկ «Wissol»-ում՝ 2.83 լարի: Այս դեպքում տարբերությունը 0,03 թեթրի է:
2021 թվականի մայիսի 4-ի դրությամբ, Վրաստանում վառելիքի ամենաբարձր գինը գրանցվել է «Lukoil»-ի Super ecto 100–ից դեպքում՝ 3,10 լարի:
Ընդհանուր տվյալները հաշվի առնելով` գների կտրուկ աճ է գրանցվել ինչպես «ռեգույլար», այնպես էլ «սուպեր» տեսակի վառելիքի համար:
Ինչպես ցույց է տալիս ընթացիկ և նախորդ ամիսների տենդենցը, ըստ գների աճի, «Wissol» ընկերությունը շարունակում է մնալ առաջատարը: