«Մեր կողմից ձեռնարկված քայլերը հիմք են տալիս ասելու, որ մենք անպայման կվերադարձնենք մեր ունեցած զբոսաշրջության ոլորտում աճող դինամիկան», – ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Դիդգորում՝ պատասխանելով «Ինտերպրեսնյուզի» հարցին:
Կառավարության ղեկավարի խոսքով, հուլիսի տվյալներով՝ զբոսաշրջության ոլորտում վնասը կազմել է 60 միլիոն դոլար, այնուամենայնիվ, հունիսին, լավ միտում է արձանագրվել Աջարիայում, երբ զբոսաշրջությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 40%-ով:
«Այսօր անհրաժեշտ է աջակցել և օգնել զբոսաշրջության ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին: Մենք մշակել ենք երկու ծրագիր, որոնք, կարծում եմ, բավարար կլինեն զբոսաշրջության ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկատերերի համար, որպեսզի կարճ ժամանակում ծագած խնդիրները հաղթահարեն: Ինչ վերաբերում է միջնաժամկետ հեռանկարին, ես վստահ եմ, որ մենք կվերադարձնենք այն դրական դինամիկան, որը մենք ունեցել ենք զբոսաշրջության ոլորտում», – ասել է վարչապետը: