Այսօր, Վրաստանի Կրթության Նախարարության գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնում, Թբիլիսիում բաց դռների օր է, շրջանավարտները և դիմորդները կարող են խորհրդակցել կենտրոնի մասնագետների հետ առաջիկա քննությունների մասին:
Գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն ավարտական և միասնական ազգային քննություններ հանձնող աշակերտներին հնարավորություն է տրվում հանդիպելու կենտրոնի ներկայացուցիչների, առարկայական խմբերի ղեկավարների հետ և նրանցից ստանալու տեղեկություններ քննությունների վերաբերյալ:
Կենտրոնը նշում է, որ այս տարի, մտցվել է կարևոր նորարարություն միասնական ազգային քննությունների գրանցման գործընթացում:
«Գրանցումը իրականացվում է երեք փուլով` հիմնական փուլը, այսինքն քննությունների գրանցումը (անձնական տվյալների գրանցում, քննությունները հանձնելու քաղաքի ընտրություն, առարկաների նշում) անցկացվեց փետրվարի 9-ից մարտի 15-ը: Երկրորդ փուլում դիմորդը չի կարողանա փոխել քաղաքը, որը նշված է եղել քննությունների հանձնման վայրի սյունակում, սակայն, մինչ հունիսի 1-ը տրամադրվում է հնարավորություն փոխելու ընտրված առարկան կամ լեզուն: Ընդ որում ընտրել, կամ փոխել կրթական ծրագիրը և բուհը դիմորդները կկարողանան մինչ վերաքննիչ դիմումների ընդունման վերջնաժամկետը», – ասված է հայտարարության մեջ:
Նաև, այս տարի առաջին անգամ ցանկացած համակարգչից, անձնական էջից կարելի է տպել դիմորդի քննության մուտքի քարտը: Միասնական ազգային քննություններին արդեն գրանցվել են ավելի քան 41 500 դիմորդ:
Էդիտա Բադասյան