Վաչիան գյուղի մանկապարտեզի շենքի պատերը ճեղք են տվել, քանի որ հիմքը նստել է: Այժմ գյուղի բարերարների միջոցներով ամրապնդվում են շենքի հիմքերը:

Վաչիան գյուղի մանկապարտեզը բացվել է 2011 թվականին, գյուղի բարերար Լյովա Մանուկյանի միջոցներով: Նա իր հոր տունը դարձրեց մանկապարտեզ:

№5 Վաչիան գյուղի մանկապարտեզի մենեջեր Աննա Վարդանյանի խոսքերով, երբ անցյալ տարի բարեգործը մանկապարտեզում է եղել, ճաքած պատերն ու խոնավությունը տեսնելով, այս տարի գումար է ուղարկել շենքի հիմքն ամրապնդելու համար: Այս գործում իր ներդրումն ունի նաև Յուրա Թանախյանը: Նրանք երկուսն էլ ծնունդով Վաչիան գյուղից են, բայց ապրում են Ռուսաստանում:

детсад5

№5 մանկապարտեզ հաճախում է 112 երեխա, մանկապարտեզն աշխատում է լրիվ աշխատանքային օր:Երեխաներն ապահովված են սննդով:

детсад6

Շուշան Շիրինյան