Այսօր՝ օգոստոսի 1-ին, Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում (ԱԵԿ) տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացումը։ Ճամբարը հիմնադրվել էր 10 տարի առաջ: Ախալքալաքում մոտ 150 երեխայի ամառային արձակուրդի 6 օրը լի կլինի երգ ու պարով, տարբեր խաղերով և ուրախ տրամադրությամբ, որն ապահովում են ամերիկահայ երիտասարդ ջոկատավարները:

IMG_20220801_104301798_HDR

Բացման արարողությունը մեկնարկեց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի գլխավորությամբ՝ Տերունական աղոթքով։ ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը նախ ողջունեց ներկաներին, այնուհետև Հայաստանի և Վրաստանի օրհներգերի ներքո տրվեց «Ջավախք» ճամբարի 10-րդ մեկնարկը:

IMG_20220801_104554926_BURST001

IMG_20220801_103559997_HDR

«Ջավախք» ճամբարը Վրաստանի Հայ Օգնության Միության ծրագիրն է, որն իրականացվում է Ամերիկայի արևելյան ափի երիտասարդների նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպությամբ։ Ծրագիրը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացվում է Սամցխե-Ջավախքի 4 շրջաններում: Ախալքալաքում և Ախալցխայում ճանբարը մեկնարկեց այսօր, իսկ 2-րդ փուլում կանցկացվի Նինոծմինդայում և Ծալկայի Դարա գյուղում։
IMG_20220801_105142819_HDR

«Խմբապետները ժամանել են երեկ, հուլիսի 31-ին, նրանց թիվը 13-ն է։ Բացի ճամբարն անցկացնելուց, նրանք ունեն նպատակ Ջավախքը ճանաչելու և իրենց հետ տանելու ինչպես պատկերներով, այնպեսլ էլ պատմություններով և նկարագրերով: Այս 9 տարիների ընթացքում դա արվել է, նրանք կիրականացնեն նաև էքսկուրսիաներ», – ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Խմբապետ Անի Խաչատուրյանը Ամերիկայի Բոստոն քաղաքից է, նա 2012 թվականից ի վեր ամեն տարի գալիս է Ջավախք իրականացնելու «Ջավախք» ճամբարը։

IMG_20220801_104512543_HDR

«Ախալքալաքում ունենք 6 խմբապետ, գործը շատ է լինելու, բայց բախտավոր ենք, որ Ջավախքից օգնականներ ունենք, 2012-ին «Ջավախք» ճամբարը մի նպատակ էր, և հիմա արդեն 10-րդ տարին է, որ այստեղ ենք, 9-րդ անգամն է, որ գալիս եմ և ճամբարի մասնակից եմ: Ցավոք, կորոնավիրուսի պատճառով 2 տարի չկարողացանք անցկացնել։ Մեր նպատակն է, որ Ամերիկայի և Ջավախքի ընկերները միմյանց ճանաչեն, շփվեն միմյանց հետ, զգանք, որ այստեղ ենք և մի ընտանիք ենք», – Jnews-ի հետ զրույցում ասաց ճամբարի խմբապետ Անի Խաչատուրյանը:

«Ջավախք» ճամբարի փակումն Ախալքալաքում տեղի կունենա օգոստոսի 6-ին։