Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Վրաստանում մեկնարկում են միասնական ազգային քննությունները: Այսօր դիմորդները հանձնում են վրացերեն լեզվի և գրականության քննությունը:

Միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 38 400 դիմորդ։ Շուրջ 3700 ուսանող ցանկություն է հայտնել մասնակցել ուսանողական դրամաշնորհների մրցույթին, մագիստրատուրայի քննության համար գրանցված է ավելի քան 12 800 դիմորդ:

Վրաստանում բացվել է 25 քննական կենտրոն՝ Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութայիսիում, Ախալցխայում, Գորիում, Թբիլիսիում, Ռուսթավիում, Թելավիում և Խուլոյում:

Ուսուցչի առարկայական քննության, ավագ ուսուցչի քննության, ինչպես նաև առարկայական և մասնագիտական ​​որակավորումների համար գրանցվել է ավելի քան 28 700 դիմորդ: Այս ցուցակում ներառված են այն դիմորդները, ովքեր գրանցվել են առարկայի և (կամ) մասնագիտական ​​որակավորման թեստին մինչև 2020 թ. ապրիլի 30-ը:

Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ քննություններն այս տարի էլ կանցկացվեն համաճարակի հետ կապված բոլոր կանոնակարգերին համապատասխան: Դիմորդները, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, քննությունները կհանձնեն ավելի ուշ: