Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Մեկնաբանություն» հարթակի ներկայացուցիչներն Ախալքալաքում հանդիպեցին քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ՝ հանդիպման թեման խնդիրերն էին։

Ախալքալաքի հանդիպմանը մասնակցեցին Ախալքալաքի հասարակական կազմակերպությունները և հարթակի ներկայացուցիչներ՝ Վախուշտի Մենաբդեն, Սոֆո Վերձեուլին, Մերաբ Քարթվելիշվիլին։ Հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում։ Քննարկվեցին Սամցխե-Ջավախքի բնակչության առջեւ ծառացած խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։

Հրատապներից էին հասարակական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրները, ապակենտրոնացումը, միջնակարգ և բարձրագույն կրթության հետ կապված խնդիրները, հասարակական տրանսպորտի բացակայությունը, ամբուլատորիաների աշխատանքը, ենթակառուցվածքների խնդիրները (ճանապարհ, գազ, ջուր և այլն): Խոսվեց այն մասին, թե ինչու զբոսաշրջությունն ու սպասարկման ոլորտը չեն զարգանում։ Խոսվեց նաև խաղային հաստատությունների և շրջակա միջավայրի (ՀԷԿ-երի ազդեցությունը) հետ կապված խնդիրների մասին։ Քննարկվեցին նաեւ գենդերային խնդիրներին վերաբերող հարցեր եւ այլն։

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, նմանատիպ հանդիպում տեղի կունենա Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում։

«Մեկնաբանություն» հարթակը մասնագետների միավորում է, որը լայն հանրությանը քննադատական տեսակետ է առաջարկում Վրաստանում և աշխարհում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Հարթակը գործում է 4 լեզուներով՝ վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն։