Ախալքալաքի Ապագայի տանը, մշակույթի նախարարության վրացական էստրադային երգերի հանրահռչակման ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ օպերային թատրոնի կամերային նվագախմբի, «Բենդի» խմբի և երգչուհի Մանանա Թոդաձեի համերգը:
Մանանա Թոդաձեն «Իվերիա» համույթի մեներգչուհին է: Երաժշտական ղեկավարը Նիկա Նիկվաշվիլին է:
Համերգն իր ողջույնի խոսքով բացեց պրոդյուսեր Շիո Աբրախամիան: Երգչուհի Մանանա Թոդաձեն, ով ծնվել է Ախալցխայում, շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ մաղթեց հաճելի երեկո: Մեկուկես ժամ ներկաները ունկնդրեցին վրացական էստրադային երգեր եւ գործիքային երաժշտություն:
Ներկաները կատարումներն ընդունեցին բուռն ծափահարություններով:
Համերգը տեղի ունեցավ «Վրաստանի ակադեմիական և էստրադային երգերի համագործակցություն» նախագծի շրջանակներում: