Այսօր՝ մայիսի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Ախալքալաքի երիտասարդների «Աբուլ» թիմի պահեստայինների ու Ախալցիխեի «Մեսխեթի» թիմի միջեւ: Հաղթեց Ախալքալաքի թիմը:

Այսօր՝ մայիսի 1-ին, կեսօրին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում մեկնարկեց ֆուտբոլի տարածաշրջանային առաջնությունը 2005-2006 թվականների երիտասարդների միջև: Ախալքալաքի մարզադպրոցի երիտասարդների թիմն առաջին փուլում հանդիպեց Ախալցիխեի «Մեսխեթի» թիմի հետ:

Ախալքալաքի մարզադպրոցի երիտասարդ ֆուտբոլիստները հաղթել են 6: 3 հաշվով:

Գոլերի հեղինակներն էին՝ Սարգիս Խաչատրյանը, Մելս Մայտեսյանը, Ռաֆայել Թորոսյանը, Զորիկ Կիրակոսյանը, Արտավազդ Պալյանը:

Փուլերը տեղի կունենան մարզի քաղաքներում և կավարտվեն նոյեմբերի կեսերին:

abul1