Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 19 708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 551-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, որոնցից 13-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 332 դեպք կա, այլ պատճառով՝ 113։
Ապաքինվել է ևս 588 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 8854 է։
Փաստացի բուժվողների թիվը 10 409 է։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 93 786 թեստ։