Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 325 521-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 482-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 43 դեպք է գրանցվել, 36-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6 867 դեպք կա, այլ պատճառով՝ 1 360։
Ապաքինվել է ևս 1 522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 287 856 է։ Փաստացի բուժվողների թիվը 29 438 է։
Ընդհանուր առմամբ 2 215 632 թեստ է արվել, մեկ օրում` 13 310։