2015-2017 թվականներին Եվրամիության և Եվրախորհրդի հետ համագործակցության շրջանակներում 8 նախագիծ է իրականացվել, որոնց բյուջեն կազմել է շուրջ 4 մլն եվրո, – այս մասին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:

Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը և Եվրախորհրդին համագործակցության համար:

«Առաջին փուլն սկսվեց 2015 թ.-ին, և ավարտվեց 2017 թ.-ին: Շատ կարևոր է, որ Վրաստանը համագործակցում է այդ կազմակերպությունների հետ այնպիսի կարևոր հարցերի շուրջ՝ ինչպիսիք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, որոնք օգնում են մեզ ավելի մոտենալ եվրոպական չափանիշներին: Այս ընթացքում իրականացվել է 8 ծրագիր, որոնց բյուջեն կազմել է շուրջ 4 մլն եվրո:

Կարևոր է, որ այս շրջանում Վրաստանը ինտենսիվորեն մոտենա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով չափորոշիչներին, որոնք նախատեսված են Եվրամիության և Եվրախորհրդի կողմից: Վերջին շրջանում մենք շոշափելի արդյունք ունենք, ինչը վկայում է միջազգային հանրության ճանաչումը, և Վրաստանը դարձավ բաց կառավարման երկիր: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵՄ-ն և Եվրախորհուրդը ճանաչում են Վրաստանի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Նյութը` Օնլայն Վրաստանի