Այսօր Վրաստանի Խորհրդարանում է ընթացան նոր Կառավարության անդամության թեկնածուների լսումները, վաղը լիագումար նիստի ժամանակ կվերանայվի վստահության արտահայտման հարցը:

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց լրագրողներին, որ պատրաստվում է ունենալ աշխատանքային, կառուցողական հարաբերություններ նախագահի ու բոլոր իշխանական կառույցների հետ:

Կվիրիկաշվիլին հույս հայտնեց, որ Խորհրդարանը կաջակցի կառավարության նոր կազմին: Նրա խոսքով, բացառված չի, որ լինեն փոփոխություններ նախարարների կաբինետում:

«Հույս ունեմ, որ կստանանք մանդատը և հետո կշարունակենք աշխատանքը: Բացառված չի, որ շարունակեմ աշխատանքս հենց այս թիմի հետ, բայց չի բացառվում նաև, որ լինեն ինչ-որ փոփոխություններ», – հայտարարեց Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Տնտեսության նախարար Դմիտրի Քումսիշվիլին: Կվիրիկաշվիլու խոսքով, փոխվարչապետի պաշտոնը կպահպանի նաև Կախա Քալաձեն: «Կախա Քալաձեն, ինչ խոսք` կմնա: Նրանից հետո` ինչ Խորհրդարանը կհաստատի նոր կառավարության կազմը, Դմիտրի Քումսիշվիլին կդառնա փոխվարչապետ», – հայտարարեց Գիորգի Կվիրիկաշվիլին:

Էդիտա Բադասյան