Մայիսի 9-ին, ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, երկրորդ աշխարհամարտի վետերանները հավաքվել էին Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգում (Վակեի այգի):

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Հաղթանակի զբոսայգի և ծաղիկներ խոնարհեց անհայտ զինվորի գերեզմանին:

Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ վետերաններին շնորհավորել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, կառավարության անդամները և ընդդիմության ներկայացուցիչները:

IMG_5315

IMG_5312

IMG_5319

IMG_5313

IMG_5365

Ռիմա Մառանգոզյան