Առաջիկա օրերին Վրաստանի տարածքում եղանակը կլինի անկայուն, օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի անկում և կարկուտով ուղեկցվող անձրև: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ապրիլի 25-ի օրվա առաջին կեսին Վրաստանում տեղումներ չեն սպասվում: Ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կլինի մինչ +21, +26 աստիճան: Տաք եղանակ կլինի նույնիսկ լեռնային շրջաններում՝ +17-ից +22 աստիճան:
Լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +20 աստիճան: Կոբի-Գուդաուրի-Ջվարիի շրջակայքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +11 +13 աստիճան տաքություն:
Օրվա վերջում Վրաստանում եղանակը կսկսի ցրտել: Ապրիլի 26-27-ը շրջանների մեծ մասում անձրեւ կլինի, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 26-ին, Արևմտյան Վրաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև +18+29 աստիճան:
Ամպրոպներով անձրևները չեն շրջանցի նաև Թբիլիսին: Տեղումները հնարավոր են այսօր գիշերվանից մինչև ապրիլի 28-ի գիշերը: Ապրիլի 26-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան: Ապրիլի 27-28-ը կլինի ավելի զով՝ +19-ից +21 աստիճան: