Կորոնավիրուսից մահացած 79-ամյա կնոջ օրգանիզմը ծայրահեղ հյուծված էր: Եվ հոսպիտալացվելու ժամանակ նրա քաշը ընդամենը 15 կգ է եղել: Այս մասին հայտնել է Թբիլիսիի Համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն Լալի Թուրձելաձեն:
79-ամյա կնոջ օրգանիզմը հյուծված էր, տառապում էր Կախեքսիայով (մարմնի ընդհանուր հյուծում, որ զուգակցվում է ծայրահեղ նիհարումով, սակավարյունությամբ և ուժերի անկումով):
Թբիլիսիի կլինիկա տեղափոխվելիս նա ընդամենը 15 կգ էր կշռում։ Սա ասել են նրան բուժող բժիշկները: Հիվանդի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբը՝ ծանր պաթոլոգիաներով, սուր շնչառական անբավարարությունը, սրտի հետ կապված մի շարք հիվանդությունները, սեպսիսը: Հոսպիտալացվել էր մարտի 31-ին:
Կինը Բոլնիսիի շրջանի գյուղերից էր: Հայտնի է, որ վարակվել էր Բոլնիսիում սգո արարողության մասնակցելու ընթացքում, շփում է ունեցել Ռուսաստանից ու Ադրբեջանից եկածների հետ: