Ոստիկանությունը ջուրն աղտոտելու մեղադրանքով բերման է ենթարկել Բոլնիսի քաղաքի (Քվեմո-Քարթլիի շրջան) 20-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Հետաքննության համաձայն՝ հունիսի 30-ին մեղադրյալը Բոլնիսիի մունիցիպալիտետում մեծ քանակությամբ դատարկ պլաստիկ շշեր է նետել Քցիա գետը: Սոցիալական ցանցերում փաստը հաստատող տեսանյութ է տարածվել:
Տեսանյութը վրդովմունք է առաջացրել վրացի ինտերնետ օգտատերերի շրջանում: Հարյուրավոր մարդիկ կոչ են արել գտնել և պատժել օրինախախտներին:
Տեսանյութի հիման վրա Բնապահպանական վերահսկողության վարչությունը կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն: Խախտողի ինքնությունը պարզվել է: Հետագա արձագանքման համար գործը փոխանցվել է ՆԳՆ-ին:
Մեղադրյալի դրդապատճառներն անհասկանալի են: Ըստ ամենայնի, նա գետն է նետել հարյուրավոր պլաստիկ շշերը՝ պարզապես սկանդալային տեսանյութ նկարահանելու և դրանով իսկ ուշադրություն գրավելու համար:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 292-րդ հոդվածով՝ ջրի աղտոտում: Ձերբակալվածին սպառնում է 1 տարի ժամկետով ազատազրկում: