Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 410-ով՝ հասնելով 213 288-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 720-ով և հասել 194 080-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 158 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 963 225-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 018-ի, ևս 1 001 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 189 մարդ։