Հուլիսի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1043 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 841 մարդ, մահացել է 20 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 373 728, այստեղից ապաքինվել է 357 090 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 415:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 229 փորձարկում, այդ թվում 14 057-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 172-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.34% է, վերջին 14 օրվանը՝ 3.27%, վերջին 7 օրվանը՝ 3.72%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 283 631 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 702 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 75 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 139 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 906 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: