Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 212 114-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 715-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 984 դեպք կա, այլ պատճառով՝ 995։
Ապաքինվել է ևս 1 123 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 192 281 է։ Փաստացի բուժվողների թիվը 14 854 է։
Ընդհանուր առմամբ, 955 515 թեստ է արվել, մեկ օրում` 4 015: