«Մենք անցնում ենք պիկը, ունենք վիրուսի դրականության հայտնաբերման շատ բարձր ցուցանիշ, ինչը նշան է համաճարակաբանների և առողջապահության ոլորտի համար, որ վիճակագրությունը դեռ էլի կաճի», – հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ինչպես նշել է Տիկարաձեն, այսօր երկրում հիվանդության 46 000 ակտիվ դեպք կա:
«Այս դեպքերի մեծ մասը կառավարվում են մեր ընտանեկան բժիշկների կողմից՝ տնային պայմաններում: Մինչ օրս երկրում մոբիլիզացվել է մինչև ութ հազար հիվանդատեղ, որոնց հիմնական մասը բաժին է ընկնում Թբիլիսիին: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք Թբիլիսիում տեսանք վիրուսի տարածման բավականին բարձր տեմպ, որն, իհարկե, առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ որոշակի միգրացիայի պատճառով, մարդիկ հիվանդանում էին տարբեր շրջաններում, իսկ հետո վերադառնում էին Թբիլիսի, իրենց բնակության վայր: Այսօր մենք տեսնում ենք վարակման դեպքերի աճ շրջաններում: Հիվանդատեղերի մոբիլիզացումը տեղի է ունենում նաև շրջանային մակարդակով, այսօր Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվում է ավելի քան 3000 հիվանդ, Աջարիայում բուժվում է մոտ 900 հիվանդ, իսկ Իմերեթի հիվանդանոցներում բուժվում է մինչև 1000 հիվանդ», – հակտարարել է Տիկարաձեն:
Վերջինիս խոսքով, այսօր պատվաստման գործընթացը զգալի կերպով բարելավվել է, երեկ պատվաստվել էր մինչ 24 հազար մարդ: