Օգոստոսի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3344 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 376 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 447 913, այստեղից ապաքինվել է 400 616 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6084:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 969 փորձարկում, այդ թվում 15318-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 651-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 11.96% է, վերջին 14 օրվանը՝ 8,62%, վերջին 7 օրվանը՝ 9.64%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 626 343 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 19 355 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 511 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 533անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: