Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 22-ին ամբողջ մունիցիպալիտետում կանցկացվեն մաքրման աշխատանքներ:
Ապրիլի 22-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում, շրջակա միջավայրի մաքրման միջոցառումն անցկացվում է Երկրի միջազգային օրվա շրջանակներում:
Ապրիլի 22-ին, մունիցիպալիտետի ողջ տարածքում, բնակչության մասնակցությամբ տեղի կունեն լայնամասշտաբ մաքրման աշխատանքներ: Նինոծմինդայի մունիցիպալիտետը ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ է արել բոլորին միանալ մաքրմանը:
«Մունիցիպալ կրթության վարչական միավորներ, տարածքային միավորների գլխավորությամբ՝ քաղաքապետերի լիազորներ, մասնագետներ, կոմունալ ծառայություններ, իրավաբանական և ֆիզիկական անձիք, բազմահարկ շենքերի բնակիչներ, կենտրոնական փողոցի բնակիչներ որպեսզի օգնեն մաքրել իրենց և հարակից տարածքները:
Համավարակի հետ կապված համապատասխան անվտանգության կանոնները պահպանելու համար խնդրում ենք այս միջոցառումը կազմակերպելիս հաշվի առնել, որ մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն փոքրաքանակ խմբերով (մեկ խմբում մինչև 10 մասնակից) », – գրված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը ապրիլի 22-ին, Երկրի միջազգային օրը կնշի ծառատունկով։