Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 208 818-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 298-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ ապրիլի 18-ը, կիրակի էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։
Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 895 դեպք կա, այլ պատճառով՝ 982։
Ապաքինվել է ևս 1 551 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 189 017 է։ Փաստացի բուժվողների թիվը 14 924 է։
Ընդհանուր առմամբ, 937 603 թեստ է արվել, մեկ օրում` 2 176: