Այսօր տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք։

Ըստ Հայաստանի փրկարար ծառայության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։