Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այսօր Խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիները ներգրավվելու են կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում:
«Պատվաստումների գործընթացին կավելանան տարիքային խմբերը, մասնավորապես՝ պատվաստումների հասանելիություն կունենան 75-ից և 65 տարեկան բարձր տարիքի մեր քաղաքացիները: Սրանք ամենախոցելի խմբերն են, որոնց համար կովիդ վարակը ամենավտանգավորն է, ուստի մենք որոշեցինք արագացնել գործընթացը: Պորտալը մեր քաղաքացիներին հասանելի կլինի ամսի 25-ից: Մինչ այդ ժամանակահատվածը նրանք հնարավորություն կունենան ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանան գրանցվել պորտալում: Պատվաստումների գործընթացը կշարունակվի բժշկական անձնակազմի բաղադրիչում, բայց 25 օր անց մեր բժիշկները չեն կարողանա օգտագործել կառավարման հատուկ բաղադրիչը, որը նրանց համար հասանելի էր այս ընթացքում», – հայտնել է Տիկարաձեն: