Այսօր՝ ապրիլի 13-ին, Ախալքալաքի շրջանի գյուղերի երեք դպրոցների աշակերտները ստացան դրամաշնորհներ՝ սոցիալական ակտիվությանն ուղղված իրենց փոքր նախագծերի իրականացման համար:

«Ախալքալաքի երիտասարդական գաղափար» կազմակերպությունը «Մեսխ դեմոկրատներ» հասարակական կազմակերպության գրասենյակում ներկայացրեց հաղթող երեք գաղափարները՝ Խավեթ, Օրջա և Հոկամ գյուղերից:

Ախալքալաքի «Youth bank»-ը հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան Ախալքալաքում, և այս հարցման հիման վրա ընտրվել են երեք առաջնահերթ թեմաներ: Դրանից հետո գրվել են նախագծեր այս երեք խնդրահարույց ուղղություններով: Ընդհանուր առմամբ, դպրոցականները գրել են 7 նախագիծ, որոնցից երեքը ստացել են փոքր դրամաշնորհներ:

Ակտիվություններն իրականացնելու համար «Առողջ ապրելակերպ» նախագծով 800 լարի են շահել Հոկամի դպրոցի աշակերտները:

DSC_0901

Առողջապահական ծրագրի իրականացման համար 570 լարի են շահել Խավեթ գյուղի դպրոցի աշակերտները, ևս 570 լարի էլ՝ Օրջա գյուղի աշակերտները, ովքեր կիրականացնեն շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախագիծ: Նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 2 ամսվա ընթացքում:

DSC_0888

Նախագծերն ընտրվել են նույնպիսի երիտասարդների կողմից, ինչպիսիք մրցույթի մասնակիցներն են: «Ախալքալաքի երիտասարդական գաղափար» հասարակական կազմակերպությունը բաղկացած է երիտասարդներից, հիմնականում՝ դպրոցականներից: Կազմակերպությունն Ախալքալաքում գործում է 2008 թվականից:

«Youth bank»-ը, որը ֆինանսավորել է վերոնշյալ նախագծերը, մի կազմակերպություն է, որն ընտրում է երիտասարդների կողմից առաջարկվող լավագույն նախագծերը և ֆինանսավորում դրանք: Բացի այդ, նախագծի հեղինակները հնարավորություն են ստանում դառնալ ակտիվ քաղաքացիներ և իրենց ուժերի վրա վստահ են լինում՝ ձեռք բերելով ինքնավստահություն: