Կորոնավարակի սկսվելուց մինչև հիմա Վրաստանն իր քաղաքացիների բուժման նպատակով ծախսել է շուրջ 26,764,080,53 լարի։ Բուժում է ստացել 81 587 մարդ։
Վրաստանի կառավարության «Նոր կորոնավիրուսային հիվանդության՝ COVID 19-ի կառավարման» պետական ծրագրի (հավելված N20) 3-րդ հոդվածի համապատասխան ենթաբաժնով սահմանված ծառայությունների (COVID-19 հաստատված դեպքի ախտորոշում/բուժում) շրջանակներում ծրագրի մեկնարկից մինչև մարտի 31-ը ներառյալ բուժում է ստացել 81 587 մարդ:
Միևնույն ժամանակ «Նոր կորոնավիրուսային հիվանդության COVID 19-ի կառավարման» պետական ծրագրի՝ «Նոր կորոնավարակով (SARS-CoV-2) պայմանավորված ինֆեկցիայի (COVID-19) կառավարման» նախագծի շրջանակներում, այսօրվա դրությամբ փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 26,764,080,53 լարի (այդ թվում` ընտանեկան բժշկի/Covid հյուրանոցի բժիշկ, մեկուսիչ տարածքում գտնվող անձանց բուժում (տանը կամ հյուրանոցում)) COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ շահառուների ամբուլատոր ախտորոշման ենթաբաղադրիչի ներքո 383,563,89 լարի:
2020 թվականի նոյեմբերի 11-ին Նինոծմինդայի կլինիկան ժամանակավորապես վերածվեց ինֆեկցիոն հիվանդանոցի` COVID-19 և թոքաբորբով հիվանդներին բուժելու համար: Նշված կլինիկայում 2020-ի նոյեմբերից 2021-ի փետրվար ընկած ժամանակահատվածում 72 մարդ ստացել է ծառայություն։
2021 թվականի սկզբից մինչև մարտ համաճարակային իրավիճակի բարելավում է գրանցվել, իսկ մարտ ամսից հետո գրանցվել է համաճարակային կայուն վիճակ, ինչը սպասելի և կանխատեսելի էր՝ սահմանափակումների մեղմացման ֆոնին: