Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ոստիկանությունն արտակարգ դրության 114 խախտում է արձանագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները ապրիլի 29-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 30-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 78 քաղաքացու է տուգանել:
Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար մեկ քաղաքացի է տուգանվել: Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 29 քաղաքացի:
Երկու հոգի տուգանվել է տեղաշարժման և մեքենայում գտնվելու կանոնները խախտելու համար:
ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում