2020 թվականին 1 լարիով վաճառվել է ավելի քան 29 միլիոն լարի արժողությամբ պետական գույք: Համապատասխան տեղեկատվությունը «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությանը տրամադրել է Վրաստանի պետական գույքի ազգային գործակալությունը:

Գերատեսչության տվյալներով՝ 2020 թվականին սիմվոլիկ գնով ուղղակի վաճառքի տեսքով սեփականաշնորհված պետական գույքի շուկայական գինը 29 012 665 լարի է կազմել:

Միևնույն ժամանակ, ըստ գործակալության փոխանցման, անցյալ տարի 1 լարիով սեփականաշնորհված գույքի մի մասի արժեքը չի գնահատվել: Խոսքը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության և ՆԳՆ-ի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց միջնորդությամբ՝ Վրաստանի Պատրիարքարանին, փախստականներին և էկո-ներգաղթյալներին փոխանցված գույքի մասին է:

Ինչ վերաբերում է անցած տարիների վիճակագրությանը, ապա 2015 թ.-ին Վրաստանի տարբեր շրջաններում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 467 056 լարիի չափով պետական գույք, 2016-ին՝ 9 225 999 լարիի, 2017-ին՝ 1 476 583 լարիի, 2018-ին՝ 4 022 168 լարիի, իսկ 2019 թ.–ին՝ ավելի քան 85 միլիոն լարիի չափով: