Մայիսի 4-ի դրությամբ Վրաստանի դեղատնային ցանցերում վաճառվել է տեղական արտադրության 1,2 միլիոն պաշտպանիչ դիմակ:
Այս մասին IPN-ին հաղորդել են երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից: Գերատեսչության տվյալներով, մինչ այս պահը արտադրվել է ընդհանուր առմամբ 2 651 183 դիմակ:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են նաև, որ առաջին փուլում բազմակի գործածման դիմակները անվճար են բաժանվել հասարակության խոցելի հատվածների շրջանում: Խոսքը գնում է 70 տարեկանից բարձր թոշակառուների մասին, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ շփում են ունենում մեծ թվով մարդկանց հետ` առողջապահական համակարգի, պարեկային ոստիկանության, մաքսատան աշխատակիցները և սննդի ոլորտի աշխատողները: Ապրիլի 8-ից ապրանքատեսակները մուտք են գործել նաև Վրաստանի դեղագործական ցանցեր:
Մեկ պաշտպանիչ դիմակի արժեքը 50 թեթրի է (մոտ 15 ցենտ): Դրա հետ մեկտեղ, ինչպես ավելի վաղ ասվել էր Էկոնոմիկայի նախարարությունում, արտադրանքի մեկ միավորի արժեքը գերազանցում է 1 լարին (ավելի քան 30 ցենտ): Այնուամենայնիվ, կառավարությունը ծածկում է ապրանքների արտադրության ծախսերի մի մասը: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին գնել այն կես գնով: