Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 204 053-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 726-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3775 դեպք կա, այլ պատճառով՝ 955։
Ապաքինվել է ևս 824 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 183 660 է։ Փաստացի բուժվողների թիվը 15 663 է։
Ընդհանուր առմամբ՝ 909 604 թեստ է արվել, մեկ օրում` 3 427: