Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 805-ի: Տեղեկանությունը տարածում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 3 287 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 026 628 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1 984 պացիենտ, նվազել է 8-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410 517 անձ` վերջին մեկ օրում 14 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 8 622 է: