Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Ճեճլայում երկու անձի մոտ կորոնավարակ է հաստատվել։ Երիտասարդ կինն ու տղամարդը Աջարիայում հարսանիքի են եղել։
Համագյուղացիները գյուղ են վերադարձել մոտվոր 10 օր առաջ, տղամարդու մոտ վիրուսը հայտնաբերվել է սեպտեմբերի 19-ին, իսկ կնոջ մոտ ամսի 20-ին։
Կարանտին են տեղափոխել տղամարդու կնոջն ու երեխային և կնոջ քույր եղբորը, իսկ նրանց ծնողները ինքնամեկուսացման մեջ են։
Ադիգենի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով թեստ է անցկացվել Մոխեյի և Ղորթուբանի բնակիչներին, ովքեր որ նույն հարսանիքին են մասնակցել։ Թեյմուրազ Բլիաձեի խոսքերով, գյուղ Ճեճլայում մոտ 30 անձի թեստի պատասխանը բացասական է եղել։
Վարակակիր տղամարդու տեստը Ախալցիխեի կլինիկա “Իմեդիում” են վերցրել։
Աղբյուրը՝ tv9.ge